Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հռչակավոր մարզուհին 5 վիրահատության է ենթարկվել Օլիմպիական խաղերում վնասվածքից հետո
20 Փետրվար 2026

Հռչակավոր մարզուհին 5 վիրահատության է ենթարկվել Օլիմպիական խաղերում վնասվածքից հետո

Լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը հաջողությամբ տարել է հինգերորդ վիրահատությունը՝ Իտալիայի ընթացող Օլիմպիական խաղերում ստացած վնասվածքից հետո:

Հունվարի վերջին մարզուհին մարզման ժամանակ վնասվածք էր ստացել՝ պատռելով ծնկի խաչաձև կապանները: Չնայած դրան, նա որոշել էր մասնակցել Օլիմպիական խաղերին, սակայն մրցումների ժամանակ ընկել էր և ստացել ոլոքի կոտրվածք:

«Վիրահատության ենթարկվեցի... այն տևեց մի փոքր ավելի քան 6 ժամ: Պահանջվեցին բազմաթիվ թիթեղներ և պտուտակներ, բայց բժիշկը հրաշալի աշխատանք կատարեց: Վնասվածքի ծանրության պատճառով դժվարություններ ունեմ և դեռ չեմ կարող դուրս գրվել հիվանդանոցից, բայց արդեն գրեթե պատրաստ եմ: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- գրել է ամերիկուհին սոցիալական ցանցում:

Վոնը 2010 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է, ինչպես նաև աշխարհի կրկնակի չեմպիոն:

Նախորդ հոդվածը
Նեյմարը կարող է ավարտել կարիերան 2026 թվականին
Հաջորդ հոդվածը
Վան դեր Վարտ. Արսենալի որևէ ֆուտբոլիստ չէր հաջողի Ռեալում

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։