BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Լավագույններից լավագույնը. Դալեն՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն
20 Փետրվար 2026

Լավագույններից լավագույնը. Դալեն՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն

Բիաթլոնի աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Յոհաննես Դալեն դարձավ 2026 թվականի Օլիմպիական խաղերի 15 կմ մասս-ստարտի հաղթող:  Մրցույթին մասնակցում են 30 լավագույն բիաթլոնիստները:

Չորս կրակահերթերում նա վրիպում թույլ չտվեց, և տարածությունը հաղթահարեց 39:17,1 ժամանակում։

Երկրորդ տեղը գրավեց մեկ այլ նորվեգացի Ստուրլա Հոլմ Լեգրեյդը, որը առաջատարից հետ մնաց 10,5 վայրկյանով՝ թույլ տալով մեկ վրիպում։ Բրոնզե մեդալ նվաճեց Կենտեն Ֆիյոն Մայեն: Ֆրանսիացին չորս վրիպում թույլ տվեց, բայց առաջատարից  հետ մնաց ընդամենը +25,6 վայրկյանով:

Մրցելույթի ժամանակ իտալացի Տոմազո Ջակոմելն առողջական խնդիրների պատճառով ժամանակից շուտ ավարտեց ելույթը։

2026 թվականի Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին։

Նախորդ հոդվածը
Շատերը շնորհակալություն էին հայտնում Արցախ ստեղծագործությունն ընտրելու համար. Կարինա Ակոպովա
Հաջորդ հոդվածը
Դիբալա. Ծննդաբերությունը նշանակված է զոքանչիս ծննդյան օրը, հուսամ՝ երեխան կծնվի մեկ օր շուտ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։