Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Յոհանես Կլեբոն՝ օլիմպիական 10-ակի չեմպիոն
19 Փետրվար 2026

Յոհանես Կլեբոն՝ օլիմպիական 10-ակի չեմպիոն

Նորվեգացի դահուկավազորդ Յոհաննես Կլեբոն դարձել է  օլիմպիական 10-ակի չեմպիոն։ Այս ցուցանիշով նա շրջանցել է խորհրդային մարմնամարզուհի Լարիսա Լատինինային, թեթևատլետներ Կարլ Լյուիսին և Պաավո Նուրմիին, ինչպես նաև լողորդներ Քալեբ Դրեսելին, Մարկ Սպիցին և Քեյթի Լեդեկիին (բոլորն ունեն 9 ոսկե մեդալ)։

10-րդ օլիմպիական ոսկին Կլեբոն նվաճել է Իտալիայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում՝ Էյնար Հեդեգարտի հետ հանդես գալով թիմային սպրինտում։ Նրանք գրանցել են 18 րոպե 28,98 վայրկյան արդյունք։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ի հավաքականը (+1,37), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Իտալիայի թիմը (+3,31)։

Այս խաղերում Կլեբոն մասնակցում էր իր 5-րդ մրցմանը և բոլորում էլ նվաճել է ոսկե մեդալ։ Այժմ նա ունի 10 օլիմպիական ոսկի՝ հինգը անհատական և հինգը թիմային մրցաձևերում։

Կլեբոն դարձել է նաև պատմության երկրորդ ամենատիտղոսակիր օլիմպիականը։ ՕԽ ոսկե մեդալների քանակով նա զիջում է միայն ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելպսին, որը 23 անգամ է հռչակվել Օլիմպիական խաղերի չեմպիոն:

 

 

Նախորդ հոդվածը
Հայ շախմատիստներն առաջատարների շարքում են Տաշքենդում անցկացվող միջազգային մրցաշարում
Հաջորդ հոդվածը
Կոնֆերենցիաների լիգա. փետրվարի 19-ի խաղացանկը

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։