Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Նա ինձ սխալ է հասկացել. Պրեստիանին հերքել է, որ Վինիսիուսին «կապիկ» է անվանել
18 Փետրվար 2026

Նա ինձ սխալ է հասկացել. Պրեստիանին հերքել է, որ Վինիսիուսին «կապիկ» է անվանել

«Բենֆիկայի» եզրային հարձակվող Ջանլուկա Պրեստիանին հայտարարել է, որ ռասիստական վիրավորանքներ չի հնչեցրել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի հասցեին:

Չեմպիոնների լիգայի անցումային փուլի առաջին խաղում «Ռեալը» արտագնա հաղթանակ է տարել 1:0 հաշվով: Հանդիպումը դադարեցվել էր երկրորդ խաղակեսում այն բանից հետո, երբ Վինիսիուս Ժունիորը մեղադրել է Ջանլուկա Պրեստիանիին իրեն «կապիկ» անվանելու մեջ: Բրազիլացու նշած դրվագում արգենտինացին բերանը փակել է խաղաշապիկով, ինչն անհնարին էր դարձրել խոսքերը շուրթերի շարժումով վերծանելը:

«Ցանկանում եմ հստակեցնել, որ ես ոչ մի դեպքում ռասայական վիրավորանք չեմ հասցրել Վինիսիուս Ժունիորին: Ցավոք, նա սխալ է մեկնաբանել լսածը:

Ես երբեք ռասիզմ չեմ դրսևորել որևէ մեկի նկատմամբ: Ինձ համար ցավալի էր լսել սպառնալիքներ «Ռեալի» խաղացողների կողմից»,- գրել է Պրեստիանին սոցիալական ցանցում:

Նախորդ հոդվածը
Տիգրան Բարսեղյանը հայտարարեց Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու մասին
Հաջորդ հոդվածը
Խաչանովը հաղթեց և կսպասի Ալկարասի հետ հավանական հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։