Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Netflix-ն ուղիղ եթերում ցուցադրելու է աստղային մենամարտը
18 Փետրվար 2026

Netflix-ն ուղիղ եթերում ցուցադրելու է աստղային մենամարտը

Պաշտոնապես հայտարարվել է MMA մենամարտ UFC-ի նախկին չեմպիոնուհի Ռոնդա Ռաուզիի և Strikeforce-ի տիտղոսի նախկին հավակնորդ Ջինա Կարանոյի միջև։ Մենամարտը կգլխավորի Most Valuable Promotions-ի երեկոն, որը տեղի կունենա մայիսի 16-ին Լոս Անջելեսում, տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական էջից:

43-ամյա Կարանոն իր վերջին պրոֆեսիոնալ մենամարտն անցկացրել է 2009 թվականին՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով Քրիստիանա Ժուստինուին։ Նրա ցուցանիշն է՝ 7 հաղթանակ ու 1 պարտություն։ Կարանոն հայտնի է նաև մարտաֆիլմերում իր դերերով:

39-ամյա Ռաուզին հանդես չի եկել 2016 թվականից ի վեր, երբ UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտու համար մենամարտում պարտվեց Ամանդա Նունյեսին։ Նա ունի 12 հաղթանակ և 2 պարտություն։

Մրցաշարը կցուցադրի Netflix սթրիմինգային ծառայությունը։ Այն MMA-ի առաջին իրադարձությունն է, որը տեսահարթակը կհեռարձակի ուղիղ եթերով։

Նախորդ հոդվածը
«ԱԶ Ալկմարը» 23 ֆուտբոլիստով ժամանել է Հայաստան
Հաջորդ հոդվածը
Բաստոնի. Հիասթափված եմ իմ պահվածքից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։