Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Խաղադաշտում և դրա սահմաններից դուրս կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ մենք հաղթենք առաջնությունում․ Լապորտա
17 Փետրվար 2026

Խաղադաշտում և դրա սահմաններից դուրս կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ մենք հաղթենք առաջնությունում․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է Լա Լիգայի 24-րդ տուրում «Ժիրոնայի» դեմ խաղում տեղի ունեցած դրվագին։ Այդ խաղում կատալոնական թիմը պարտվել էր 1:2 հաշվով։

Հիշեցնենք, որ 86-րդ րոպեին «Ժիրոնան» խփել էր հաղթական գոլը։ Դրվագից առաջ Կլաուդիո Էչևերրին ոտքով հարվածել էր «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեին։

«Կունդեի ոտքին հարվածը ակնհայտ կանոնների խախտում էր։

Խաղադաշտում և դրա սահմաններից դուրս կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ մենք հաղթենք առաջնությունում։ Բայց ես վստահ եմ, որ մենք այն կհաղթենք։ Յուրաքանչյուր մեծ թիմ ունի թերություններ, սակայն ակնհայտ է, որ որոշ մարդիկ օգտվում են դրանից՝ փորձելով մեզ նվաստացնել։

Սա կլինի առաջնություն բոլորի դեմ, բայց հանդերձարանում մենք ունենք «գանձ»՝ թիմ, որը վարպետորեն կառուցել է Դեկուն և ղեկավարում է Ֆլիկը։ Ես գիտեմ, թե որքան տաղանդավոր են մեր ֆուտբոլիստները, գիտեմ նրանց տրամադրվածությունը, քանի որ խոսել եմ նրանց հետ։ Խաղացողները մոտիվացված են փոխելու իրավիճակը»,- Լապորտայի խոսքերը փոխանցում է Sport.es-ը։

Նախորդ հոդվածը
Իմ նշանակումից ի վեր ֆուտբոլիստները ցուցադրում են աշխատելու հսկայական ցանկություն․ Արբելոա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։