BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Արսենալը նոր պայմանագիր է ստորագրել Սակայի հետ
17 Փետրվար 2026

Արսենալը նոր պայմանագիր է ստորագրել Սակայի հետ

«Արսենալի» վինգեր Բուկայո Սական նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է BBC Sport-ը։

24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը։ Սական շաբաթական կստանա ավելի քան 300 հազար ֆունտ ստեռլինգ, ինչը նրան կդարձնի «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող խաղացողը։

Նշվում է, որ պայմանագրի երկարաձգման բանակցությունները տևել են շուրջ մեկ տարի։ Բանավոր համաձայնությունը ձեռք էր բերվել հունվարին։

Սական «Արսենալի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Ինտերն առաջնության ընդգծված ֆավորիտն է․ Մասիմիլանո Ալեգրին՝ սկուդետոյի համար մղվող պայքարի ու ՉԼ-ի գոտում հայտնվելու մասին
Հաջորդ հոդվածը
Մակրոնն արձագանքել է Ֆրանսիայի սխալ քարտեզին, որը ցուցադրվել էր NBA-ի բոլոր աստղերի խաղի ժամանակ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։