Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Մբապպեն ու Վինիսիուսը վճարել են Ռեալի ընթրիքի ամբողջ գումարը
14 Փետրվար 2026

Մբապպեն ու Վինիսիուսը վճարել են Ռեալի ընթրիքի ամբողջ գումարը

Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Կիլիան Մբապպեն ու Վինիսիուս Ժունիորը մադրիդյան ռեստորանում կայացած թիմային ընթրիքից հետո վճարել են ամբողջ գումարը՝ ավելի քան 1000 եվրո, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընթրիքը կազմակերպվել էր թիմի ներսում համախմբվածությունն ամրապնդելու նպատակով։ Նշվում է, որ «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան ու նրա օգնականները միջոցառմանը չեն մասնակցել։

Ընթրիքը կայացել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին փուլի՝ Բենֆիկաի դեմ հանդիպումից մեկ շաբաթ առաջ (փետրվարի 17-ին)։ ՉԼ-ի հիմնական փուլի 8-րդ տուրում «Ռեալը» պորտուգալական թիմին զիջել էր 2:4 հաշվով։

Իսպանիայի առաջնության 23 տուրից հետո «սերուցքայինները» վաստակել են 57 միավոր և զբաղեցնում են երկրորդ տեղը։ Այսօր ուղիղ կեսգիշերին «Ռեալը» ուժերը կչափի «Ռեալ Սոսիեդադի» հետ։

Նախորդ հոդվածը
Ֆլիկը տակտիկական հեղափոխություն է պատրաստում Ատլետիկոյի դեմ խաղից առաջ
Հաջորդ հոդվածը
Որքա՜ն հաճելի է, երբ թիմում կան քրիստոնյաներ և մուսուլմաններ․ Գվարդիոլա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։