BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Դե Զերբին հեռացել է Մարսելի գլխավոր մարզչի պաշտոնից
11 Փետրվար 2026

Դե Զերբին հեռացել է Մարսելի գլխավոր մարզչի պաշտոնից

Իտալացի մարզիչ Ռոբերտո Դե Զերբին համաձայնության է եկել ֆրանսիական «Մարսել» ակումբի ղեկավարության հետ՝ համագործակցությունը ժամանակից շուտ դադարեցնելու վերաբերյալ: Սա տեղի է ունեցել Լիգա 1-ի 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրում ՊՍԺ-ից կրած 5-0 հաշվով պարտությունից հետո։ Այս մասին հայտարարվել է ակումբի պաշտոնական կայքում։

«Սա դժվար որոշում էր, որը կայացվել էր ակումբի շահերից ելնելով ուշադիր քննարկումից հետո՝ մրցաշրջանի վերջում առաջացած դժվարությունները հաղթահարելու համար», - ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Ռոբերտո Դե Զերբին գլխավորել է «Մարսելը» 2024/25 մրցաշրջանի սկզբում և թիմի հետ զբաղեցրել Ֆրանսիայի առաջնության երկրորդ տեղը։ Սակայն, ընթացիկ մրցաշրջանն ավելի համեստ է եղել թիմի համար. Լիգա 1-ի 21 խաղից հետո Պրովանսի թիմը չորրորդ տեղում է՝ 39 միավորով, առաջատարներից 12 միավորով հետ մնալով։ 

Նախորդ հոդվածը
Մանչեսթեր Յունայթեդը չի կարողացել տանել հինգերորդ անընդմեջ հաղթանակը
Հաջորդ հոդվածը
Երևանում բասկետբոլի միջազգային մրցաշար կանցկացվի՝ 7 թիմի մասնակցությամբ. մրցանակային ֆոնդը 6 մլն դրամ է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։