BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Կլեբոն մոտ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմական ռեկորդին
10 Փետրվար 2026

Կլեբոն մոտ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմական ռեկորդին

29-ամյա դահուկորդ Յոհանես Կլեբոն, Իտալիայում ընթացող Ձմեռային Օլիմպիական խաղերի դասական ոճի սպրինտում հաղթելուց հետո, մոտեցել է պատմական ռեկորդին։ Նա դարձավ ձմեռային օլիմպիական խաղերի յոթակի չեմպիոն:

Ոսկե մեդալների քանակով ռեկորդակիր են Կլեբոյի երեք հայրենակիցները՝ դահուկորդներ Բյորն Դելին ու Մարիտ Բյորգենը, ինչպես նաև բիաթլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը: Այդ երեք մարզիկներից յուրաքանչյուրն ունի ութ ոսկե մեդալ:

Միլանում և Կորտինայում Յոհանես Կլեբոն կարող է ոչ միայն հավասարվել իր հայրենակիցներին, այլև առաջ անցնել նրանցից՝ դառնալով ձմեռային Օլիմպիական խաղերի բացարձակ ռեկորդակիր։ Նա ՕԽ-2026-ի շրջանակում կմասնակցի ևս չորս մրցավազքի:

Նախորդ հոդվածը
Ինչո՞ւ չի խաղացել Սպերցյանը. պարզաբանում է Մուսաևը
Հաջորդ հոդվածը
Մոուրինյուն կարող է թոփ նշանակում ստանալ, Ամորիմը՝ փոխարինել Ժոզեին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։