Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ալաշկերտը զիջեց վրացական ակումբին
09 Փետրվար 2026

Ալաշկերտը զիջեց վրացական ակումբին

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտը» ստուգողական խաղում ուժերն էր չափում վրացական «Սամգուրալիի» հետ ու զիջեց 1։3 հաշվով։

Վահե Գևորգյանի գլխավորած թիմն այսօր ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի։ Մրցակիցը ղազախական «Օրդաբասին» է։

Հիշեցնենք, որ հավաքի առաջին խաղում երևանյան ակումբը 2։0 հաշվով հաղթել էր բուլղարական «Դոբրուջային», 2-րդ խաղում 3։0 հաշվով պարտության էր մատնել հյուսիսմակեդոնական «Վարդարին», իսկ 3-րդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը ղազախական «Կայսարի» հետ։

«Ալաշկերտն» ընկերական հանդիպումներ կանցկացնի նաև ռուսական «Օրենբուրգի» ու ուզբեկական «Սուրխոնի» հետ։

Երևանյան ակումբի մարզական հավաքը նախատեսված է մինչև փետրվարի 14-ը։

Նախորդ հոդվածը
Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի. ՄՕԿ-ը դիտարկել է Ադրբեջանի բողոքն ու գեղասահորդների ելույթից հանել Արցախ անունը
Հաջորդ հոդվածը
Վերջին տարիներին հավաքականի կազմում ինձ լավ չէի զգում, կարծես սխալ տեղում լինեի. հատված Մխիթարյանի ինքնակենսագրականից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։