Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Դահուկորդների առաջին մրցելույթը 2026 թ. ձմեռային Օլիմպիական խաղերում
09 Փետրվար 2026

Դահուկորդների առաջին մրցելույթը 2026 թ. ձմեռային Օլիմպիական խաղերում

Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը, գրում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, հանդես գալով դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում, առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չի հատել եզրագիծը։ Կանանց սկիաթլոնում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը՝ 53 րոպե 45 վայրկյան արդյունքով:

Կատյա Գալստյանը 4-րդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին: Փետրվարի 12-ին նա հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևեում:

Դահուկորդ Միքայել Միքայելյանը 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում 73 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 48-րդ տեղը՝ 51 րոպե 06 վայրկյան արդյունքով: Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է նորվեգացի Յոհանես Կլեբոն՝ 46 րոպե 11 վայրկյան արդյունքով:

Փետրվարի 13-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում խաղարկվում է մեդալների 116 հավաքածու: Մրցումներն անցկացվում են 16 մարզաձևերում:

--
Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի

Նախորդ հոդվածը
ՊրոԲասկետ Ա-լիգա. Ուրարտուն դրամատիկ պայքարում հաղթել է Հատիսին
Հաջորդ հոդվածը
Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի. ՄՕԿ-ը դիտարկել է Ադրբեջանի բողոքն ու գեղասահորդների ելույթից հանել Արցախ անունը

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։