Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Արբելոան հայտարարել է, որ Մբապպեն ունի Ռոնալդուի ռեկորդները գերազանցելու հնարավորություն
09 Փետրվար 2026

Արբելոան հայտարարել է, որ Մբապպեն ունի Ռոնալդուի ռեկորդները գերազանցելու հնարավորություն

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն այս պահին երկրագնդի լավագույն ֆուտբոլիստն է։ Նման կարծիք է հայտնել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան։

Արբելոայի կարծիքով, ֆրանսիացին ունի ապագայում Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը գերազանցելու ներուժը։ Պորտուգալացին «սերուցքայինների» պատմության լավագույն ռմբարկուն է։

«Ինչպես արդեն հայտարարել եմ, Ռոնալդուի նվաճումը թվում էր անգերազանցելի մի բան։ Մբապպեն ունի անցնելու երկար ճանապարհ, Կրիշտիանուն էլ այստեղ էր երկար տարիներ, բայց Մբապպեն ունի բոլոր հնարավորությունները, որ հետևի նրան ու անհայտ է, կկարողանա՞ գերազանցել նրան, բայց եթե ինչ-որ մեկը կարողանա այդ անել, դա կլինի Կիլիանը»,-հայտարարել է իսպանացի մասնագետը։

Մբապպեն «Ռեալի» գույներն է պաշտպանում 2024 թվականից։ Այս պահի դրությամբ նա մասնակցել է 90 հանդիպման` դառնալով 82 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։
Ռոնալդուն էլ մադրիդյան ակումբի կազմում անցկացրած 438 խաղում դարձել էր 450 գոլի ու 131 ասիստի հեղինակ։

Նախորդ հոդվածը
Սլոթը կրկին խոսել է մրցավարության մասին
Հաջորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA դասակարգման աղյուսակում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։