Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Մեկ տարի հայկական սպորտի հետ․ Sportmedia.am-ն ընդլայնում է բովանդակությունը
05 Փետրվար 2026

Մեկ տարի հայկական սպորտի հետ․ Sportmedia.am-ն ընդլայնում է բովանդակությունը

Sportmedia.am-ը նշում է գործունեության մեկ տարին։ Այս ընթացքում մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայել՝ հայ մարզասեր հասարակությանը ծանոթացնելու հայկական մարզաշխարհի կարևորագույն ու հետաքրքիր իրադարձություններին։

Հիմնադրման օրվանից ուղիղ մեկ տարի անց Sportmedia.am-ը մտնում է նոր փուլ. Այսուհետ մեր կայքում կտեղադրվեն նաև միջազգային սպորտի նորություններ։ Սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում կներկայացվեն ինչպես հայկական, այնպես էլ միջազգային սպորտի ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Բացի այդ, Sportmedia.am-ը որպես Հայաստանում առաջին սպորտային PR ընկերություն, համագործակցության է հրավիրում մարզական ակումբներին, ֆեդերացիաներին և սպորտային կազմակերպություններին։ Եթե ցանկանում եք պատմել անձամբ ձեր, ձեր ակումբի հաջողությունների, ծրագրերի կամ նախաձեռնությունների մասին, մեր թիմը պատրաստ է ձեզ հետ համագործակցելու և աջակցելու։ Sportmedia.am-ը շարունակում է իր գործունեությունը նույն սկզբունքներով՝ օպերատիվ, վստահելի, բայց արդեն ավելի ընդլայնված բովանդակությամբ։

Նախորդ հոդվածը
Եվրոբասկետ-2026․ մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կանցկացվի Երևանում
Հաջորդ հոդվածը
Ջոնել Դեսիրեն միացավ Վանին

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։