BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Փյունիկը զիջեց Մոսկվայի Սպարտակին (տեսանյութ)
03 Փետրվար 2026

Փյունիկը զիջեց Մոսկվայի Սպարտակին (տեսանյութ)

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» ստուգողական խաղում ուժերն էր չափում Մոսկվայի «Սպարտակի» հետ ու զիջեց 0։2 հաշվով։ Ռուսական ակումբի կազմում աչքի ընկան Լևի Գարսիան (63') և Թեո Բոնգոնդան (85'):

Սա «Փյունիկի» օրվա 2-րդ հանդիպումն էր։ 1-ին խաղում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով առավելության էր հասել չինական «Յուննան Յուկունի» նկատմամբ։

Ավելի վաղ, երևանյան ակումբը ոչ-ոքի՝ 1։1 հաշվով էր ավարտել հանդիպումը Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ 
Հավաքի 1-ին խաղում Հայաստանի 16-ակի չեմպիոնը մրցել էր ԱՄԷ-ի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Յունայթեդ Սպորտի» հետ ու հաղթել էր 5։0 հաշվով, 2-րդ խաղում, ունենալով 2 գնդակի առավելություն, «փյունիկցիները» 2։3 հաշվով զիջել էին ռուսական «Ուրալին»։

«Փյունիկի» ուսումնամարզական հավաքը նախատեսված է մինչև փետրվարի 19-ը։

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի WORLD BOXING-ի նոր քաշային կարգերով
Հաջորդ հոդվածը
Նիգերիացի հարձակվողը միացել է Ալաշկերտին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։