BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ինտերը հաղթեց Բորուսիային, բայց լավագույն ութնյակում տեղ չգտավ․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
29 Հունվար 2026

Ինտերը հաղթեց Բորուսիային, բայց լավագույն ութնյակում տեղ չգտավ․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վերջին՝ 8-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր Դորտմունդի «Բորուսիային» ու հաղթեց 2։0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր հյուրերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 88-րդ րոպեին։

80-րդ րոպեին Մխիթարյանի անհատական անցումից հետո դորտմունդցիների կիսապաշտպան Ֆելիքս Նմեչան խախտեց կանոնները վերջինիս նկատմամբ՝ վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք պարգևելով իտալական գրանդին, որից փայլուն օգտվեց Ֆեդերիկո Դիմարկոն՝ բացելով հանդիպման հաշիվը։ «Ինտերի» առավելությունը կրկնապատկեց Անդի Դիուֆը՝ հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին։ 

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 15 միավոր, որը բավարար չեղավ 1/8 եզրափակիչում հայտնվելու համար։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը հիմնական փուլն ավարտեց 10-րդ հորիզոնականում՝ վաստակելով անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր։ 

Միլանյան ակումբի հավանական մրցակիցներն են պորտուգալական «Բենֆիկան» կամ նորվեգական «Բուդյո-Գլիմտը»։ Անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա հունվարի 30-ին։

Նախորդ հոդվածը
ԵՎՐՈ 2026․ Հայաստանն ու Լիտվան հաղթողին չպարզեցին
Հաջորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի յուրահատուկ շնորհավորանքը՝ Բանակի օրվա առթիվ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։