Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
19 Հունվար 2026

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը, որի առաջատարը Իսպանիայի հավաքականն է։

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 1 հորիզոնականով և այժմ 105-րդ տեղում է։

Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Արգենտինայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Մարոկկոյի, Բելգիայի և Գերմանիայի ընտրանիները։

Ամենամեծ առաջընթացը գրանցել է Կամերունի ազգային հավաքականը՝ բարելավելով դիրքերը 12 հորիզոնականով։ Ամենաշատ վարկանիշային միավորները վաստակել է Նիգերիան՝ 79,09, ամենաշատը կորցրել Գաբոնը՝ 44,97։

Փետրվարի 12-ին հայտնի կդառնան Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում։

Նախորդ հոդվածը
ԱԶ Ալկմարը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին
Հաջորդ հոդվածը
Ուրարտու ֆուտբոլային ակումբը 34 տարեկան է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։