Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ուրարտուի սանը հրազենային վնասվածք էր ստացել. նախկին ֆուտբոլիստի մահվան գործով մեկ անձ է ձերբակալվել
16 Հունվար 2026

Ուրարտուի սանը հրազենային վնասվածք էր ստացել. նախկին ֆուտբոլիստի մահվան գործով մեկ անձ է ձերբակալվել

Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքից հեռացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը:

Վահան Պետրոսյանը Վարդենիսում էր ծառայում, նա Երևանից է։ Վահանը 6 ամսվա ծառայող էր։ Նրա դին հայտնաբերվել էր հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում՝ հրազենային վնասվածքով։


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։

Վերջինս ձերբակալվել է։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:

Նախորդ հոդվածը
Հայտնի է Նոայի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտի նախկին դարպասապահը վերադարձել է թիմ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։