BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Համալրումներ Նոայի մարզչական շտաբում
16 Հունվար 2026

Համալրումներ Նոայի մարզչական շտաբում

«Նոայի» մամուլի քարտուղարության փոխանցմամբ՝ ակումբի մարզչական շտաբում մի շարք համալրումներ են տեղի ունեցել։

Թիմին են միացել դարպասապահների մարզիչ Ֆեդյա Կուլագլիչը, ինչպես նաև ֆիզպատրաստության մարզիչներ Յակշա Շկոմռլը և Դանիել Կաստրոն:
 
Դարպասապահների մարզիչ, բոսնիացի Ֆեդյա Կուլագլիչը նախկինում աշխատել է Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող ակումբներում։ Նրա վերջին ակումբը եղել է Քուվեյթը ներկայացնող «Ալ Սալմիյան»։

 
Խորվաթ մասնագետ Յակշա Շկոմռլն իր ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է խորվաթական Սպլիտի «Հայդուկում»:



Դանիել Կաստրոյի վերջին ակումբը եղել է բրազիլական «Բոտաֆոգոն», որի հետ Կաստրոն մասնակցել է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը։



«Շնորհակալություն ենք հայտնում Ռոմեո Միտրովիչին (դարպասապահների մարզիչ) և Միսլավ Յուրիչևիչին (ֆիզպատրաստության մարզիչ) կատարած աշխատանքի համար»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Նախորդ հոդվածը
Նոան այսօր կիմանա իր մրցակցին Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում
Հաջորդ հոդվածը
Ըմբիշները Ծաղկաձորում հավաք են անցկացնում՝ նախապատրաստվելով Եվրոպայի առաջնություններին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։