Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Պաշտոնական․ Ֆրանսիացի ֆուտբոլիստը հեռացավ Փյունիկից
14 Հունվար 2026

Պաշտոնական․ Ֆրանսիացի ֆուտբոլիստը հեռացավ Փյունիկից

«Փյունիկից» հեռացել է 30-ամյա պաշտպան Ժոել Բոպեսուն։ Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ֆրանսիացի ֆուտբոլիստը մեր թիմին միացել էր նախորդ տարվա հունվարին՝ տեղափոխվելով Վիլնյուսի «Ժալգիրիսից» Ընդհանուր առմամբ, Բոպեսուն «Փյունիկի» կազմում անցկացրել է 14 խաղ, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ժոել Բոպեսուին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,-նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի 16-ակի չեմպիոնի կազմը լքել էին Սերոբ Գալստյանը, Դանիլ Պոլյանսկին ու Վագներ Գոնսալվեշը։

Նախորդ հոդվածը
Ֆուտզալ ԵՎՐՈ-2026․ Ինչպես ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի խաղերի տոմսեր
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան նորեկ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։