Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ավանդական Կարատե․ Զեյթուն ակումբը պարգևատրել է Տարվա լավագույն մարզիկներին (ֆոտոշարք)
29 Դեկտեմբեր 2025

Ավանդական Կարատե․ Զեյթուն ակումբը պարգևատրել է Տարվա լավագույն մարզիկներին (ֆոտոշարք)

Կայացել է Հայաստանի Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի Զեյթուն ակումբի ամենամյա տարեվերջյան միջոցառումը, որի ընթացքում պարգևատրվել են տարվա 10 լավագույն մարզիկները, որոնք ակումբի կողմից ստացել են նվերներ` հեծանիվ, պարգևատևվել են նաև գավաթներով։

Տասնյակում են եղել Մարիամ Շահբազյանը, Գոռ Յարմալոյանը, Էդուարդ Մանասյանը, Արթուր Թունյանը, Զավեն Խաչատրյանը, Հայկ Իսոյանը, Գարիկ Կարապետյանը։ Լավագույն եռյակը կազմել են Դավիթ Աղասյանը, Վարդան Իսկանդարյանն ու Ալեքս Մուրադյանը։

Ակումբի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը հատուկ շնորհակալագրեր և հուշամեդալներ է հանձնել Ավանդական կարատեի ֆեդերացիայի ղեկավար կազմին՝ Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ:

Պարգևատրվել են Հայաստանի Կենտրոն ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի փոխնախագահ Ալբերտ Մինասյանը, միջազգային կարգի մրցավար Ռաֆայել Հովեյանը, մինչև 14 տ. հավաքականի մարզիչ,միջազգային կարգի մրցավար Գոռ Ավագյանը, ակումբի փոխնախագահ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ոսկանյանն ու գլխավոր մարզիչ Միքայել Մաթոսյանը։

Նախորդ հոդվածը
Լևոն Արոնյանը պարտվել է 12-ամյա մրցակցին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Մագնուս Կարլսեին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։