Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Բռնցքամարտի ԱԱ․ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ 1/4-ում է․ Հովհաննիսյանն ու Եգորյանը լքեցին պայքարը
09 Դեկտեմբեր 2025

Բռնցքամարտի ԱԱ․ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ 1/4-ում է․ Հովհաննիսյանն ու Եգորյանը լքեցին պայքարը

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով Իսրայելը ներկայացնող մարզիկին նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 54 կգ քաշային Դավիթ Եգորյանն ու 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը զիջեցին համապատասխանաբար Նեպալն ու Ղրղզստանը ներկայացնող մարզիկներին՝ լքելով պայքարը։

Հիշեցնենք, որ երեկ քառորդ եզրափակչի ուղեգիր էին նվաճել 67 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը և 60 կգ քաշային Արթուր Բազեյանը։

Այսօր ռինգ դուրս կգան նաև 54 կգ Ժիրայր Սարգսյանը և 57 կգ Ռուդոլֆ Գարբոյանը։

Նախորդ հոդվածը
2026 թ. Հայաստանում մարզական 3 խոշոր միջոցառում կանցկացվի
Հաջորդ հոդվածը
Բռնցքամարտի ԱԱ․ Գարբոյանն ու Սարգսյանը քառորդ եզրափակչում են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։