BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Կրասնոդարը հաղթեց տարվա վերջին խաղում․ Էդուարդ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
07 Դեկտեմբեր 2025

Կրասնոդարը հաղթեց տարվա վերջին խաղում․ Էդուարդ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ին ու հաղթեց 3։2 հաշվով։

Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց Մոիսեսը։ 38-րդ րոպեին Ջոն Կորդոբան վերականգնեց հաշվի հավասարությունը։ 51-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի փոխանցումից աչքի ընկավ Վիկտոր Սան (տեսանյութ), իսկ 70-րդ րոպեին Ժոաո Բատչին խփեց «Կրասնոդարի» 3-րդ գոլը։ Հիմնական ժամանակին ավելացրած 1-ին րոպեին Մաթեուս Ալվեսը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագն ընդգրկված էր «Կրասնոդարի» մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 25-ամյա ֆուտբոլիստն իր ակտիվում գրանցեց 12-րդ գոլային փոխանցումն ու այս ցուցանիշով միանձնա առաջատար է։ Հայ ֆուտբոլիստը նաև դարձել է 8 գոլի հեղինակ, որը 4-րդ ցուցանիշն է։ Գոլ+գոլային փոխանցում ցուցանիշով Սպերցյանը կրկին առաջատար է։

Այս հաղթանակից հետո ՌՊԼ-ի գործող չեմպիոնը 40 միավորով ամրապնդվում է 1-ին տեղում։ Սա «Կրասնոդարի» վերջին պաշտոնական հանդիպումն էր 2025 թվականին։

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտի ԱԱ․ Հայ մարզիկները շարունակում են անպարտելի մնալ
Հաջորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան հերթական պարտությունը կրեց․ Տիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։