BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
ԲԿՄԱ-ն դրամատիկ խաղում հաղթեց Նոային (տեսանյութ)
06 Դեկտեմբեր 2025

ԲԿՄԱ-ն դրամատիկ խաղում հաղթեց Նոային (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ տուրից հետաձգված խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալվել էր «Նոային» ու հաղթեց 3։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց Գրենիկ Պետրոսյանը։ 10-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան վերականգնեց հաշվի հավասարությունը։ 23-րդ րոպեին Պետրոսյանը դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով ԲԿՄԱ-ին։ 4 րոպե անց Նարդին Մուլահուսեյնովիչն ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից՝ «Նոային» թողնելով 10 հոգով։ 1-ին կեսին ավելացրած 4-րդ րոպեին Նարեկ Հովհաննիսյանը գեղեցիկ հարվածով մեծացրեց ԲԿՄԱ-ի առավելությունը։

2-րդ կեսի մեկնարկից 10 րոպե անց Ֆերեյրան դուբլ ձևակերպեց։ 64-րդ րոպեին էլ Ֆոֆանա Բիլալը ուղիղ կարմիր քարտ ստացավ, իսկ «Նոան» մնաց 9 հոգով։

Հայաստանի գործող չեմպիոնը վերջին անգամ 1 խաղում 2-ից ավելի գոլ սեփական դարպասն ընդունել էր «Ֆերենցվարոշի» դեմ հուլիսին կայացած խաղում, իսկ ներքին առաջնությունում նման արդյունք գրանցվել էր նախորդ մրցաշրջանում, մայիսին «Ուրարտուի» հետ դիմակայությունում։ Հենց այդ խաղում էր «Նոան» նաև վերջին անգամ 1 կեսում 3 գնդակ հանել սեփական դարպասից։ 

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը վերջին 10 խաղում ունի միայն մեկ հաղթանակ՝ «Արարատի» նկատմամբ։

Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն 15 միավորով 7-րդ տեղում է։ «Նոան», որն անցկացրել է 14 հանդիպում, ունի 23 միավորով և եզրափակում է լավագույն հնգյակը։

Սա 2025 թվականի Հայաստանի առաջնության վերջին հանդիպումն էր։

Նախորդ հոդվածը
Նոա-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
10 հոգով մնացած Ակրոնը զիջեց Զենիթին․ Սևիկյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։