BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ինտերն Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում է․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
04 Դեկտեմբեր 2025

Ինտերն Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում է․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ինտերն» ընդունել էր «Վենեցիային» ու հաղթեց 5։1 հաշվով։

Տանտերերի կազմում աչքի ընկան Անդի Դիուֆը (18'), Ֆրանչեսկո Պիո Էսպոսիտոն (20'), Մարկուս Թյուրամն (34', 51') ու Անժ-Յոան Բոնին (75')։ «Վենեցիայի» միակ գոլը հեղինակեց Ռիչի Սագրադոն (66')։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, որն հոկտեմբերի 25-ին Ա Սերիայի 8-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում ստացել է վնասվածք, վերադարձավ խաղադաշտ՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)։ 36-ամյա ֆուտբոլիստը փոխարինման մտավ 2-րդ կեսի մեկնարկին։

Այս հաղթանակի շնորհիվ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։

Նախորդ հոդվածը
Կամո Հովհաննիսյանն ու Ժիրայր Շաղոյանը խորհրդանշական մարզաշապիկներ են ստացել
Հաջորդ հոդվածը
Հովհաննես Բաչկովը նույնպես կմասնակցի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։