BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Լույս կտեսնի Յուրա Մովսիսյանի կյանքի և ֆուտբոլային կարիերայի մասին պատմող գիրքը
02 Դեկտեմբեր 2025

Լույս կտեսնի Յուրա Մովսիսյանի կյանքի և ֆուտբոլային կարիերայի մասին պատմող գիրքը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի կյանքի, ֆուտբոլային կարիերայի մասին պատմող գիրք կհրատարկվի, որը կկոչվի «Փոշի ու երազանքներ»/ Dust and Dreams: Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի ֆեյսբուքյան էջից:

«Վերջապես այդ պահը եկել է։ Մի քանի ամիսների ծանր աշխատանքի և մի ամբողջ կյանքի հիշողությունների արդյունքում արդեն կարող եք նախապես պատվիրել իմ առաջին գիրքը՝ «Փոշի ու երազանքներ»․ պատմություն, որը ծնվել է փոշուց և առաջ մղվել երազանքներով։ 

Այն հիշեցում է, որ մեծությունը միշտ չէ, որ ծնվում է հսկա մարզադաշտերում կամ կատարյալ խաղադաշտերում։ Երբեմն այն սկսվում է մոռացված անկյուններում, քերծված հողի վրա, այն երեխաների սրտերում, ովքեր խաղում են՝ նույնիսկ երբ շատ ցուրտ է, իսկ արևը մայր է մտնում»,- գրել է Մովսիսյանը:

Նախորդ հոդվածը
Փաշիկ Ալավերդյանն այլևս չի լինի ծանրամարտի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչը
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն կկառուցի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ․ Առաջիկայում կմեկնարկեն նախագծման աշխատանքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։