BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Արարատ-Արմենիան հաղթեց Շիրակին
01 Դեկտեմբեր 2025

Արարատ-Արմենիան հաղթեց Շիրակին

Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի երեկ մեկնարկած «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» խաղը շարունակվեց այսօր։

Դաշտի տերերը հաղթեցին 4։1 հաշվով, չնայած հաշիվը բացեցին հյուրերը։ 43-րդ րոպեին աչքի ընկավ Լյովա Մրյանը։

Այնուհանդերձ, գյումրեցիները չկարողացան ընդմիջման գնալ հաղթական հաշվով։ 1-ին կեսին ավելացրած 4-րդ րոպեին Արայիկ Էլոյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 2-րդ կեսի մեկնարկից 4 րոպե անց Հուգո Օլիվերիան առաջ մղեց «Արարատ-Արմենիային»։ 66-րդ րոպեին Արթուր Սերոբյանն աչքի ընկավ տուգանայինից կատարած ուղիղ հարվածով, իսկ հիմնական ժամանակին ավելացրած 1-ին րոպեին Փոլ Այոնգոն ձևակերպեց վերջնական հաշիվը։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» հանդիպումը մեկնարկել էր երեկ, սակայն ընդհատվել էր լուսավորության խնդրի պատճառով։ Երեկ կայացած խաղի 18-րդ րոպեին էլ Խուան Բալանտայի 11-մետրանոցից կատարած հարվածը հետ էր մղել Լյովա Կարապետյանը։ Այսօր թիմերը հանդիպումը շարունակեցին 26-րդ րոպեից։

Այս հաղթանակից հետո Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը 34 միավորով։ «Շիրակը» 10 միավորով կիսում է 8-9-րդ հորիզոնականները «Գանձասարի» հետ։

Սա թիմերի վերջին հանդիպումն էր 2025 թվականին։

Նախորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան գոլառատ խաղում հաղթանակի հասավ․ Նաիր Տիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Փաշիկ Ալավերդյանն այլևս չի լինի ծանրամարտի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։