Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Փյունիկը հաղթեց Արարատին․ Նուբիսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)
30 Նոյեմբեր 2025

Փյունիկը հաղթեց Արարատին․ Նուբիսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ «Փյունիկն» ընդունել էր «Արարատին» ու հաղթեց 2։0 հաշվով։

Դուբլ գրանցեց Մարիուս Նուբիսին աչքի ընկնելով 67-րդ ու 92-րդ րոպեներին։ Գեղեցիկ ստացվեց հատկապես կամերունցու 2-րդ գոլը, որը նա հեղինակեց կիսադաշտից։ Տեսանյութը՝ այստեղ։

Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» վաստակեց 29 միավոր ու բարձրացավ 3-րդ հորիզոնական։ «Արարատը» 3 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ն չէր հաղթել 9 հոգով մնացած «Գանձասարին», «Ուրարտուն» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտի» դարպասը։ Այսօր մեկնարկած «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» հանդիպումը մնաց անավարտ և կշարունակվի վաղը, իսկ տուրը կեզրափակվի դեկտեմբերի 2-ին կայանալիք «Վան»-«Նոա» խաղով։

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը զիջեց Նորվեգիայի ընտրանուն
Հաջորդ հոդվածը
Էլմիրա Կարապետյանը՝ Polish Open Kaliber միջազգային մրցաշարի հաղթող

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։