BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Կրասնոդարը ջախջախեց մրցակցին․ Սպերցյանը դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
30 Նոյեմբեր 2025

Կրասնոդարը ջախջախեց մրցակցին․ Սպերցյանը դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունել էր «Կռիլյա Սովետովին» ու ջախջախեց 5։0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր «Կրասնոդարի» մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 25-ամյա ֆուտբոլիստը նախ 40-րդ րոպեին խփեց իր թիմի 2-րդ գոլը (տեսանյութ), ապա 53-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը՝ մեծացրեց իր թիմի առավելությունը (տեսանյութ)։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին Սպերցյանի փոխանցումից աչքի ընկավ Վիտոր Տորմինան (տեսանյութ)։ 1-ական անգամ էլ աչքի ընկան Ջոն Կորդոբան ու Դուգլաս Ագուստոն։

Սպերցյանն այս խաղում խփեց ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում իր 8-րդ գոլն ու կատարեց 11-րդ գոլային փոխանցումը։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-Շիրակ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Մխիթարյանը վերադարձել է Ինտերի հայտացուցակ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։