Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ավանդական կարատե․ Չեմպիոններ ու մեդալակիրներ Ասիայի առաջնությունից
27 Նոյեմբեր 2025

Ավանդական կարատե․ Չեմպիոններ ու մեդալակիրներ Ասիայի առաջնությունից

Տաշքենդում կայացած ավանդական կարատեի Ասիայի առաջնությունում Հայաստանի հավաքականից չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը (կատա, կումիտե) Եվրոպայի չեմպիոններ Էրիկ Հովսեփյանն (կատա) ու Հովհաննես Հակոբյանը (կատա)։ Ելենա Ֆռոլովա-Տռուֆանյանը անհատական կատա մրցաձևում գրավեց 3-րդ տեղը։

16-17 տարեկանների խմբում Վահե Հովհաննիսյանը կումիտե մրցաձևում զբաղեցրեց 2-րդ տեղը,
Մինչև 14 տարեկանների պայքարում Մարկ Սուքիասյանը կատա մրցաձևում գրավեց առաջին տեղը, իսկ կումիտե մրցաձևում զբաղեցրեց երրորդ տեղը։

Աղջիկների պայքարում Մարիա Կասյանն առաջին տեղը գրավեց անհատական կատայում, իսկ կումիտե մրցացևում գրավեց 2-րդ տեղը։

Հայաստանի հավաքականի կազմում էր նաև միջազգային մրցավար Ռաֆայել Հովեյանը։ Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։

Նախորդ հոդվածը
Նոա-ԲԿՄԱ հանդիպման անցկացման վայրը փոխվել է
Հաջորդ հոդվածը
Աբերդին-Նոա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։