BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի միջև
25 Նոյեմբեր 2025

Հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Հուշագրի նպատակն է աջակցել սպորտի բնագավառում պետական քաղաքականության և հասարակական նախաձեռնությունների համատեղ իրականացմանը, երիտասարդ մարզիկների պատրաստմանը և միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովմանը, խթանել սպորտային ենթակառուցվածքների զարգացումը և դրանց մատչելիությունը, կրթական ու դաստիարակչական ծրագրերի միջոցով նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Նազիկ Ավդալյանին և ընդգծել՝ սպորտի բնագավառում առաջ գնալու և հաջողություններ գրանցելու առումով նա բազմաթիվ երեխաների ոգեշնչման աղբյուրն է. «Ուրախ եմ, որ սպորտի ոլորտում հիմնադրամ ձևավորելով՝ շարունակում եք Ձեր ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում: Լիահույս եմ՝ հուշագրի շրջանակում պետության հետ համագործակցելով՝ հատկապես մարզերում սպորտով զբաղվելու նոր հնարավորություններ կստեղծվեն»:

Նազիկ Ավդալյանն իր հերթին ընդգծել է պետության հետ համագործակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել հնարավորության համար. «Մենք մարզերում պրոֆեսիոնալ սպորտին միտված մեծ ռեսուրս ունենք, որը հնարավորինս զարգացնելով՝ լուրջ արդյունքներ կգրանցենք»:

Կողմերը քննարկել են նաև առաջիկա անելիքներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախորդ հոդվածը
Պաշտոնական. Հարոյանը հեռացել է հունգարական ակումբից
Հաջորդ հոդվածը
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։