Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Անգնահատելի է նրա ներդրումը հայկական ֆուտբոլում. Արարատի ցավակցական ուղերձը՝ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ
24 Նոյեմբեր 2025

Անգնահատելի է նրա ներդրումը հայկական ֆուտբոլում. Արարատի ցավակցական ուղերձը՝ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

Երևանի «Արարատի» մամուլի քարտուղարությունն անդրադարձել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանի մահվանը:

«Մեծ ցավով տեղեկացանք, որ իր կյանքի 100-րդ տարում մահացել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանը։
Անգնահատելի է նրա դերն ու ներդրումը հայկական ֆուտբոլում և «Արարատ-73»-ի պատմական հաջողությունների մեջ։

Նիկիտա Սիմոնյանը իսկապես մեծություն էր։ Նա բացի որպես «Արարատի» գլխավոր մարզիչ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր դառնալուց, նաև Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, որի հետ միասին ևս որպես ֆուտբոլիստ և մարզիչ բազմիցս դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր:

Ֆուտբոլիստ Սիմոնյանի գլխավոր նվաճումներից էր 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադայի հաղթող դառնալը:
Ցավակցում ենք Նիկիտա Սիմոնյանի հարազատներին, հայկական ֆուտբոլի ընտանիքին և «Արարատի» բոլոր երկրպագուներին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությանը։

Նախորդ հոդվածը
Կյանքից հեռացել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանը. ՀՖՖ նախագահի ցավակցական ուղերձը
Հաջորդ հոդվածը
Հայ ըմբիշը բրոնզե մեդալ է նվաճել խուլ ու համրերի Օլիմպիական խաղերում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։