Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն
04 Նոյեմբեր 2025

Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում պայքարն ավարտեցին Մ23 տարեկան 86 կգ քաշայինները:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայցնում էր Լիանա Գյուրջյանը: 

Հայ ծանրորդուհին պոկեց 102 կգ, հրեց 130-ն ու երկամարտի 232 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Գյուրջանը ոսկե մեդալներ վերցրեց նաև առանձին վարժություններում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն էին հռչակվել Ալեքսանդրա Գրիգորյանը, Տիգրան Կարապետյան և Էմմա Պողոսյանը: Արծաթե մեդալ էին նվաճել Նարեկ Գրիգորյանը, Նարեկ Մկրտչյանը, բրոնզե մեդալ՝ Մերի Միսակյանը և Աննա Ամրոյանը։

Մ23 խմբում հաղթող էր ճանաչվել Գառնիկ Չոլակյանը, բրոնզե մեդալ էր նվաճել Գոռ Սահակյանը։

Մրցումային վերջին օրը՝ նոյեմբերի 4-ին, Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ:

Նախորդ հոդվածը
Ֆարուլը հաղթեց խոշոր հաշվով. Նարեկ Գրիգորյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Միշա Մելքոնյանի, Վարդգես Մարգարյանի ու Ալինա Սուքիասյանի արդյունքները՝ ծանրամարտի երիտասարդների ու Մ23 առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։