BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
4 ներկայացուցիչ, 1 մեդալ, 2 մարզիկ՝ առանց երկամարտի արդյունքի
03 Նոյեմբեր 2025

4 ներկայացուցիչ, 1 մեդալ, 2 մարզիկ՝ առանց երկամարտի արդյունքի

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում նոյեմբերի 2-ին Հայաստանը ներկայացնում էին 4 ծանրորդ։

Միակ մեդալը նվաճեց երիտասարդների խմբում հանդես եկող, 77 կգ քաշային Աննա Ամրոյանը։

Եվրոպայի գործող փոխչեմպիոնը պոկեց 98 կգ, հրեց 130-ը՝ նվաճելով հրում վարժության փոքր արծաթե մեդալ։ Երկամարտի 228 կգ արդյունքով Ամրոյանը նվաճեց բրոնզե մեդալ։

94 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Վալերի Մովսիսյանն ու Գրիգոր Ղազարյանը պատվոհարթակին չկանգնեցին։ Մովսիսյանը պոկեց 155, հրեց 185 կգ ու 340 կգ արդյունքով երկամարտում 5-րդն էր։

Գրիգոր Ղազարյանն էլ պոկեց 150, 2 անգամ չկարողացավ հրել 180 կգ-ն ու հրաժարվեց 3-րդ մոտեցումից՝ մնալով առանց երկամարտի արդյունքի։

Մ23 խմբում հանդես եկող Սուրեն Գրիգորյանը, թեպետ պոկում վարժությունից հետո 155 կգ արդյունքով 4-րդն էր՝ հրաժարվեց մասնակցել հրմանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 3-ին, Հայաստանն այս առաջնությունում կունենա 5 ներկայացուցիչ։

Ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն էին հռչակվել Ալեքսանդրա Գրիգորյանը, Տիգրան Կարապետյանը։ Արծաթե մեդալ էին նվաճել Նարեկ Գրիգորյանը, Նարեկ Մկրտչյանը, բրոնզե մեդալ՝ Մերի Միսակյանը։

Մ23 խմբում հաղթող էր ճանաչվել Գառնիկ Չոլակյանը, բրոնզե մեդալ էր նվաճել Գոռ Սահակյանը։

Նախորդ հոդվածը
Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է լրագրողների մինի-ֆուտբոլի մրցաշար
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն հաղթեց Արթիկին, Հատիսը՝ Էրեբունիին. մեկնարկել է Պրոբասկետ Ա-Լիգայի նոր մրցաշրջանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։