Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր
31 Հոկտեմբեր 2025

Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են պայքարը Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնություններում:

79 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը երկամարտի 338 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:

Պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը հաջորդաբար բարձրացրել է 145 կգ ու 150 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժության առաջին մոտեցմամբ` բարձրացնելով 185 կգ, Մկրտչյանը սահմանել է երկամարտի Եվրոպայի ռեկորդ: Այս վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել է նաև 188 կգ: Այս ձևում նա երկրորդն է: 

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցություն ունեցավ: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 175 կգ և 182 կգ կշռող ծանրաձողերը՝ այս ձևում գրավելով 3-րդ տեղը:

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտի Մ23 հավաքականի կազմը՝ Երևանում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Նոա-Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։