Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն․ Նարեկ Գրիգորյանը 2-րդն է
30 Հոկտեմբեր 2025

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն․ Նարեկ Գրիգորյանը 2-րդն է

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ23 առաջնությունում իրենց մրցելույթներն ավարտեցին երիտասարդների 71 կգ քաշային տղաները։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Տիգրան Կարապետյանն ու Նարեկ Գրիգորյանը։

Կարապեյանը պոկեց 145, հրեց 176 կգ ու երկամարտի 321 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Հայ ծանրորդը հաղթեց առանձին վարժություններում նույնպես ու Հայաստան կվերադառնա 3 ոսկե մեդալով։ Կարապետյան հաջողեց բոլոր 6 մոտեցումները։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանն էլ հայրենիք կվերադառնա արծաթե 3 մեդալով։ Վերջինս պոկեց 143, հրեց 175 կգ ու երկամարտի 318 կգ արյդունքով կանգնեց պատվոհարթակի 2-րդ աստիճանին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն էր հռչակվել Ալեքսանդրա Գրիգորյանը։

Մ23 խմբում էլ հաղթող էր ճանաչվել Գառնիկ Չոլակյանը։

Այս առաջնությունում Հայաստանի բոլոր ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցին ծանոթացեք այստեղ։

Վերջնական աղյուսակը․

Նախորդ հոդվածը
Հայաստանի Գավաթ․ Էրիկ Սողոմոնյանի գոլը հաղթանակ պարգևեց Սյունիքին
Հաջորդ հոդվածը
Խաչանովը լքեց պայքարը Փարիզի Մասթերսում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։