Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Օսիյեկը պարտվեց Ռիեկային․ Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
27 Հոկտեմբեր 2025

Օսիյեկը պարտվեց Ռիեկային․ Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Խորվաթիայի առաջնության 11-րդ տուրում «Օսիյեկը» հյուրընկալվել էր «Ռիեկային» ու զիջեց 2։4 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանն ընդգրկված էր հյուրերի մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Մկրտչյանն արժանացավ 5,7 գնահատականի, որն իր կարիերայի վատագույն ցուցանիշներից մեկն էր՝ ըստ վիճակագրության։ Ավելի ցածր գնահատականի 22-ամյա պաշտպանն արժանացել էր Վրաստան-Հայաստան (6։1) հանդիպմանը ցուցադրած խաղի համար՝ 5,5․

Անցկացրած 11 հանդիպումներից հետո «Օսիյեկը» 9 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Նոան հաղթեց Արարատին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հայտնի է Վանի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի անունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։