BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Փյունիկն առավելության հասավ Գանձասարի նկատմամբ
25 Հոկտեմբեր 2025

Փյունիկն առավելության հասավ Գանձասարի նկատմամբ

Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Փյունիկն» ընդունել էր «Գանձասարին» ու հաղթեց 2։0 հաշվով։

32-րդ րոպեին հանդիպման հաշիվը, տուգանայինից կատարած հարվածով, բացեց Ալեմաոն։ 90-րդ րոպեին «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց Միխայիլ Կովալենկոն։

Այս հաղթանակից հետո Արտակ Օսեյանի գլխավորած թիմը վաստակում է 19 միավոր ու 4-րդ տեղում է։ «Գանձասարը» 6 միավորով 8-րդն է։

Հիշեցնենք, որ տուրի մյուս խաղերում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել էր «Վանին», «Ուրարտուն» 5 անպատասխան գնդակ էր ուղարկել «Շիրակի» դարպասը։ Այսօր կկայանա նաև «Արարատ-Արմենիա»-ԲԿՄԱ հանդիպումը, իսկ տուրը կեզրափակվի «Արարատ»-«Նոա» խաղով։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան դժվարին հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։