BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ինտերը հաղթեց Ջենոային, Մխիթարյանը փոխարինվեց երկրորդ կեսում
23 Փետրվար 2025

Ինտերը հաղթեց Ջենոային, Մխիթարյանը փոխարինվեց երկրորդ կեսում

Իտալական Ա Սերիայի 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Ջենոային» և 1:0 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:

Հանդիպման միակ գնդակը 79-րդ րոպեին հեղինակել է տանտերերի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

 «Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը, սակայն, փոխարինվել է 64-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ:

Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» իր միավորների թիվը հասցրել է 57-ի և այժմ գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավոր գերազանցելով «Նապոլիին»:

Նախորդ հոդվածը
Մխիթարյանն Ինտերի մեկնարկային կազմում է Ջենոայի դեմ խաղում (ուղիղ եթեր)
Հաջորդ հոդվածը
Բրոնզե մեդալ՝ Թուրքիայում անցկացված լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։