Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հայաստանի Մ21 հավաքականը զիջեց Իտալիայի հասակակիցներին
14 Հոկտեմբեր 2025

Հայաստանի Մ21 հավաքականը զիջեց Իտալիայի հասակակիցներին

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի 5-րդ խմբի 4-րդ տուրում հյուրընկալվել էր Իտալիայի հասակակիցներին ու զիջեց 1։5 հաշվով։

Հանդիպման հաշիվը 59-րդ րոպեին բացեց Մաթեո Դագասոն։ 3 րոպե անց Ֆրանչեսկո Կամարդան կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 71-րդ րոպեին ձևակերպեց դուբլ։ 75-րդ րոպեին Սեյդու Ֆինին խփեց իտալացիների 4-րդ գոլը։

78-րդ րոպեին Էդիկ Վարդանյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հիմնական ժամանակին ավելացրած 1-ին րոպեին Ջեֆ Էխատորը վերջակետ դրեց հանդիպմանը։

Հատկանշական է, որ 26-րդ րոպեին Հայաստանի դարպասին նշանակվել էր 11-մետրանոց, սակայն Շեֆ Նդուրի հարվածը հետ մղեց Գոռ Մատինյանը, իսկ 85-րդ րոպեին Նիկոլո Ֆորտինին, ստանալով 2-րդ դեղին քարտը, իր թիմին թողեց 10 հոգով։

Այս հանդիպումից հետո խմբի մրցաշարային աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը․



Հայաստանի Մ21 հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ ընդունելով Մոնտենեգրոյի հասակակիցներին։

Նախորդ հոդվածը
Իռլանդիա-Հայաստան. Մեկնարկային կազմեր. Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ19 հավաքականը 3-րդ խաղում ևս պարտվեց

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։