Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ինձ համար մեծ պատիվ է կրել հավաքականի մարզաշապիկը․ Էրիկ Փիլոյան (տեսանյութ)
13 Հոկտեմբեր 2025

Ինձ համար մեծ պատիվ է կրել հավաքականի մարզաշապիկը․ Էրիկ Փիլոյան (տեսանյութ)

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելու է Իռլանդիայի ընտրանուն։ Հանդիպումից առաջ տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու թիմի պաշտպան Էրիկ Փիլոյանի մամուլի ասուլիսը․

«Շատ լուրջ աշխատանք են տարել, թե՛ ֆուտբոլիստները, թե՛ մարզչական շտաբը ոչ միայն պաշտպանության համար։ Բոլորն էլ շատ պրոֆեսիոնալ, ուժեղ տղաներ են։ Շատ հեշտ է բոլորին էլ հարմարվելը։ Իռլանդիայի դեմ 1-ին խաղում շատ լավ հանդիպում ենք անցկացրել ու վերլուծել ենք, թե՛ մեր, թե՛ մրցակցի խաղը ու կփորձենք ոչ թե նույնը այլ ավելի լավ հանդիպում անցկացնել։

Տարիքն ու խաղը կապ չունի հավաքականը ներկայացնելու համար, որովհետև ինձ համար շատ մեծ պատիվ է կրել այս մարզաշապիկը։ Կարող եմ ասել, որ ամենակարևոր բաներից մեկն է ինձ համար հավաքականում հանդես գալն ու ազգին օգնելը։ Հատկապես Հայաստանում, յուրաքանչյուր ֆուտբոլիստի նպատակն է հավաքականում հանդես գալն ու իր ազգին օգնելը»,-նշել է Փիլոյանը։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Նախորդ հոդվածը
Բասկետբոլ. Հայաստան-Նորվեգիա հանդիպման տոմսերը վաճառքում են
Հաջորդ հոդվածը
Շախմատի թիմային ԵԱ․ Կանանց թիմը հաղթեց թուրքերին, տղամարդկանց թիմը ոչ-ոքի խաղաց

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։