BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ունենք այն, ինչ ունենք․ Եղիշե Մելիքյանը՝ Հունգարիայի դեմ խաղից հետո (տեսանյութ)
11 Հոկտեմբեր 2025

Ունենք այն, ինչ ունենք․ Եղիշե Մելիքյանը՝ Հունգարիայի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Հունգարիայի ընտրանուն ու զիջեց 0։2 հաշվով։ Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը․

Ներկայացնում ենք 46-ամյա մասնագետի ուշագրավ մտքերից մի քանիսը․

«Չկարողացանք միավոր վերցնել։ Շատ եմ ափսոսւմ, բայց շանսեր շատ ունեինք։ Չեմ կարող ասել, որ մրցակիցը արժանի չէ հաղթանակի։ Իրենք էլ իրենց լավ ֆուտբոլը խաղացին։ Շատ հետաքրքիր խաղ էր։ 2 թիմն էլ 1-ին ու 2-րդ համարով խաղացին»։ 

«Մենք կվերլուծենք։ Պետք է շուտ մոռանանք ու պատրաստվենք Իռլանդիայի խաղին»։

«Բնականաբար, եթե պարտվել ենք 2։0, ուրեմն խնդիրներ կգտնենք, կվերլուծենք, բայց ընդհանուր առմամբ կարևոր էր, որ թիմը հասկանում էր ինչ էր անում։ Ինչպես էր պետք պաշտպանվել, ինչպես էր պետք պրեսինգ անել ու ինչպես էր պետք հնարավորություններ ստեղծել։ Շատ բաներ ստացվում էր, ինչն էլ որ չէր ստացվում՝ կաշխատենք»։

«Ունենք այն՝ ինչ ունենք։ Մենք չունենք թիմում այն մաքուր 9 համարը, որը կարող է մեզ համար Եվրոպայում գոլեր խփել, ի տարբերություն մեր մրցակիցների, բայց կարող եմ ասել՝ տակտիկայի ու ցանկության հաշվին մենք ստեղծում ենք մեր պահերը։ Կվերլուծենք, թե ինչի չենք կարողանում գոլ խփել։ Կարելի էր չպարտվել ու վերցնել 1 միավոր»։

«Շատ պլյուսներ կան, որոնց վրա կարող ենք հիմնվել ու վաղ թե ուշ հասնել հաջողության»։



Հիշեցնենք, որ մրցակցի կազմում գոլերը հեղինակեցին Դանիել Լուկաչը՝ 56-րդ րոպեին ու Ժոմբոր Գրուբերը՝ հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին։

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը կյուրընկալվի Իռլանդիայի ընտրանուն։

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը զիջեց Հունգարիային
Հաջորդ հոդվածը
Հայաստանն ունի բարձրորակ ֆուտբոլիստներ ու արտագնա խաղում հաղթելը կամ նույնիսկ ոչ-ոքի խաղալը շատ դժվար կլինի․ Մարկո Ռոսի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։