BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
52 տարի առաջ Արարատն առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը (տեսանյութ)
10 Հոկտեմբեր 2025

52 տարի առաջ Արարատն առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը (տեսանյութ)

52 տարի առաջ այս օրը, 1973 թվականի հոկետեմբերի 10-ին Երևանի «Արարատը», Մոսկվայում հաղթանակ տանելով Կիևի «Դինամոյի» նկատմամբ, առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը:

1973 թվականի «Արարատի» գավաթային ուղին սկսվեց 1/16 եզրափակչից։ 2 խաղերում նվազագույն հաշվով հաղթելուվ Ֆրունզեի «Ալգային» «արարատցիները» դուրս եկան 1/8 եզրափակիչ, որտեղ առավելության հասան Բաքվի «Նեֆթչիի» նկատմամբ` Արդբեջանում հաղթելով նվազագույն հաշվով, իսկ Երևանում առավելության հասնելով 3։1 հաշվով։

Քառորդ եզրափակչում Նիկիտա Սիմոնյանի գլխավորած թիմը մրցում էր Վորոշիլովգրադի «Զարյայի» հետ ու տնային 2։0 հաշվով հաղթանակը «Արարատին» ապահովեց կիսաեզրափակիչի ուղեգրի, որտեղ մրցակիցը Դնեպրոպետրովսկի «Դնեպրն» էր։ 2 հաղթանակ նվազագույն հաշվով ու առջևում թեժ եզրափակիչն էր։

Կիևի «Դինամոյի» դեմ խաղի 61-րդ րոպեին Վիկտոր Կոլոտովը առաջ մղեց ուկրաինական ակումբին՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը։ Հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ Լևոն Իշտոյանը վերականգնեց հաշվի հավասարությունն, իսկ լրացուցիչ ժամանակի 103-րդ րոպեին դուբլ ձևակերպելով՝ Իշտոյանը «Արարատին» պարգևեց փառահեղ հաղթանակ, որը գրվեց պատմության էջերում։

Նախորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Բուդապեշտ
Հաջորդ հոդվածը
Հյս․ Մակեդոնիա Մ21-Հայաստան Մ21․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։