BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Աննա Ամրոյանն ավարտեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում
08 Հոկտեմբեր 2025

Աննա Ամրոյանն ավարտեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կանանց պայքարը:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Աննա Ամրոյանը, որը հանդես եկավ B խմբում։

Եվրոպայի գործող փոխչեմպիոնը 6 մոտեցումից հաջողեց 2-ը՝ յուրաքանչյուր վարժությունում 1-ական։

Աննա պոկեց 100 կգ, հրեց 130 կգ-ն ու երկամարտի 230 կգ արդյունքով B խմբում գրավեց 4-րդ հորիզոնականը։ Այս խմբում հաղթող ճանաչվեց Բրազիլիան ներկայացնող Լաուրա Ամարոն՝ երկամարտի 246 կգ արդյունքով Քիչ անց կմեկնարկի A խմբի պայքարը։

Հիշեցնենք, որ Աննա Ամրոյանը կանանց հավաքականի միակ ներկայացուցիչն էր ծանրամարտի աշխարհի այս առաջնությունում։

Տղամարդկանց հավաքականից ավելի վաղ իրենց մրցելույթներն ավարտել էին Գառնիկ Չոլակյանը,  Գոռ Սահակյանն ու Սուրեն Գրիգորյանը։ 

Հայաստանի հաջորդ ներկայացուցիչները մրցահարթակ դուրս կգան հոկտեմբերի 10-ին։ 110 կգ քաշային կարգում լավագույն կոչման համար կպայքարեն Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը։

Մեր բոլոր ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցին ծանոթացեք այստեղ։

ԱԱ-ում հայ ծանրորդների մրցելույթների ուղիղ թարմացումներին հետևեք Sportmedia.am-ի տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Ուրարտու բասկետբոլային ակումբը ներկայացրել է հերթական նորեկին
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով զիջեց Գերմանիայի հասակակիցներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։