Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին՝ Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ խաղերի ժամանակ տեղի ունեցած խախտումների համար
08 Հոկտեմբեր 2025

ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին՝ Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ խաղերի ժամանակ տեղի ունեցած խախտումների համար

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) Կարգապահական կոմիտեն հրապարակել է 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման խաղերին առնչվող կարգապահական որոշումները, որոնց թվում է նաև Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նկատմամբ կիրառված տուգանքը։

ՖԻՖԱ-ն որոշել է տուգանել ՀՖՖ-ին ընդհանուր 13,000 շվեյցարական ֆրանկով՝ սեպտեմբերին կայացած երկու տնային հանդիպումների ընթացքում արձանագրված խախտումների համար։

Ըստ պաշտոնական հրապարակման՝ Հայաստան – Պորտուգալիա
խաղի (2025թ. սեպտեմբերի 6) ընթացքում արձանագրվել են՝ թիմային անպարկեշտ վարքագիծ, կարգուկանոնի ու անվտանգության խախտումներ, խաղադաշտ ներխուժման կամ փորձի դեպքեր, խուլիգանական դրսևորումներ, այդ թվում՝ ճայթրուկների օգտագործում։

Այս խախտումների համար ՀՖՖ-ին նշանակվել է 12,000 շվեյցարական ֆրանկ տուգանք՝ ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 17-րդ հոդվածի և դրա ենթակետերի հիման վրա:

Հայաստան – Իռլանդիա խաղի (սեպտեմբերի 9) ընթացքում արձանագրված փոքր խախտումների համար ՀՖՖ-ին տրվել է լրացուցիչ 1,000 շվեյցարական ֆրանկ տուգանք։

Նախորդ հոդվածը
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խաղափուլից հետո
Հաջորդ հոդվածը
4 տարի առաջ այս օրը Լուկաս Սելարայանը նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։