BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Շուրջ 30 մլն դրամ՝ մարմնամարզության և բասկետբոլի աշխարհի առաջնությունների մասնակցության ապահովման նպատակով
02 Հոկտեմբեր 2025

Շուրջ 30 մլն դրամ՝ մարմնամարզության և բասկետբոլի աշխարհի առաջնությունների մասնակցության ապահովման նպատակով

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 2-ի նիստում ընդունված որոշմամբ Հայաստանի մարմնամարզության և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիաներին կհատկացվի շուրջ 30 մլն դրամ՝ ապահովելով ՀՀ մարզական ֆեդերացիների լրացուցիչ ֆինանսավորումը 2025 և 2027 թվականների աշխարհի առաջնությունների պատշաճ մասնակցության և մարզիկների՝ լավագույն մարզավիճակում ներկայանալու նպատակով:

ՀՀ մարմնամարզության ֆեդերացիային կհատկացվի շուրջ 23 մլն դրամ, ինչը հնարավորություն կտա հավուր պատշաճի հանդես գալ Ինդոնեզիայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը՝ ուսումնամարզական հավաք իրականացնելով Կատարի մայրաքաղաք Դոհայում: Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 14-26-ը: Հատկացված գումարով Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան նաև կանցկացնի ՀՀ երիտասարդների առաջնությունը:

Միաժամանակ, նախատեսվում է հատուցել 2025 թ. փետրվարի 17-21-ը Ալբանիայի Դյուրեսում քաղաքում կայացած 2027 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի ծախսերը, քանի որ միջոցառումը նախատեսված չեր ֆեդերացիայի օրացուցային պլանում: Այս նպատակով հատկացվող գումարը կկազմի 6,7 մլն դրամ:

Հայաստանի մարմնամարզության և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիաներին անհրաժեշտ գումարների տրամադրումը կիրականացվի վերաբաշխման միջոցով:

Նախորդ հոդվածը
Ֆինանսական միջոցներ՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի անցկացման նպատակով
Հաջորդ հոդվածը
Նոա-Ռիեկա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։