BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Հույս ունեմ, որ վաղը խաղից հետո բոլորս երջանիկ կվերադառնանք տուն․ Սանդր Պենրկովիչ
01 Հոկտեմբեր 2025

Հույս ունեմ, որ վաղը խաղից հետո բոլորս երջանիկ կվերադառնանք տուն․ Սանդր Պենրկովիչ

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 1-ին տուրի «Նոա»-«Ռիեկա» խաղից առաջ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը պատասխանել է լրագրողների հարցերին․

«Ես իմ նախորդ ակումբի հետ մրցել եմ «Ռիեկայի» դեմ, բայց վաղվա խաղի համար դա նշանակություն չունի։ Եթե մենք ցանկանում ենք հաղթել, իսկ մենք ցանկանում ենք հաղթել, մենք պետք է լինենք մեր լավագույն վիճակում ու մնանք հավատարիմ մեր ծրագրին՝ առաջինից մինչև վերջին վայրկյանը։ Ամենակարևորն այն է, որ խաղադաշտում գտնվող բոլոր ֆուտբոլիստները խիզախություն ցուցաբերեն։ Այս հոգեբանությամբ ու մտածողությամբ մենք ի վիճակի կլինենք նրանց հաղթել»։

«Սնահավատություն չունեմ կապված մարզադաշտի հետ։ Շատ եմ հավանում «Հանրապետական» մարզադաշտը։ Այն իրական ֆուտբոլային մարզադաշտ է, որը ունի պատմություն ու էներգիա է փոխանցում։ Լսել եմ, որ վաղը շատ մարդիկ են գալու մարզադաշտ, հուսով եմ, նրանք կլինեն մեր 12-րդ խաղացողը։ Հույս ունեմ, որ վաղը խաղից հետո բոլորս երջանիկ կվերադառնանք տուն»։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ «Նոա»-«Ռիեկա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մեկնարկը՝ 20։45-ին։

Նախորդ հոդվածը
Կփորձենք եվրոպական այս ճանապարհորդությունը սկսել դրական արդյունքով․ Մարին Յակոլիշը՝ Ռիեկայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
31-ամյա սերբ մասնագետը՝ Ուրարտու բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։