Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ալաշկերտը հաղթեց Վանին ու վերադարձավ 1-ին հորիզոնական
29 Սեպտեմբեր 2025

Ալաշկերտը հաղթեց Վանին ու վերադարձավ 1-ին հորիզոնական

Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Ալաշկերտը» ընդունել էր «Վանին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հանդիպմանը հաշիվը բացեց Մոմո Տուրեն՝ 4-րդ րոպեին։ Առաջին կեսին ավելացրած րոպեներին Դավիթ Կիրակոսյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։

Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին «Ալաշկերտը» վաստակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Կարեն Նալբանդյանն ու հաղթանակ պարգևեց «Ալաշկերտին»։

Այս հաղթանակից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 18 միավորով վերադարձավ 1-ին հորիզոնական։ «Վանը» 8 միավորով 6-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ այս տուրում «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել էր «Շիրակին», «Փյունիկը»՝ «Գանձասարին», «Նոան» էլ 2։0 հաշվով առավելության էր հասել «Արարատի» նկատմամբ։ Տուրը կեզրափակվի ԲԿՄԱ-«Արարատ-Արմենիա» խաղով։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է մարզական հավաքը
Հաջորդ հոդվածը
ԲԿՄԱ-Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։