BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ոչ-ոքի՝ գործող չեմպիոնի հետ. Միրանյանը 4-րդ անընդմեջ խաղն է անցկացրել Իսրայելում՝ առանց փոխարինման
29 Սեպտեմբեր 2025

Ոչ-ոքի՝ գործող չեմպիոնի հետ. Միրանյանը 4-րդ անընդմեջ խաղն է անցկացրել Իսրայելում՝ առանց փոխարինման

Իսրայելի բարձրագույն լիգայի 5-րդ տուրում «Բնեյ Սախնին» մրցել է գործող չեմպիոն Թել Ավիվի «Մաքաբիի» և ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտել հանդիպումը:

Հայ հարձակվող Արթուր Միրանյանը տանտերերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Ընդ որում, 4-րդ խաղն անընդմեջ Միրանյանը ամբողջ 90 րոպե է անցկացնում իր թիմի կազմում:

«Բնեյ Սախնին» «Մաքաբիի» հետ գրեթե ողջ խաղը անցկացրել է տասը ֆուտբոլիստով․ առաջին խաղակեսում VAR-ի միջամտությունից հետո կարմիր քարտ է ստացել կիսապաշտպան Գլեյդ Օտանգին, իսկ 90+9-րդ րոպեին «Բնեյ Սախնինի» մեկ այլ խաղացող է կարմիր քարտ է ստացել և նշանակվել է 11-մետրանոց, որը, սակայն, «Մաքաբին» հաջող չի իրացրել:

Այս ոչ ոքին կանգնեցրել է «Մաքաբիի» անպարտելի մեկնարկը․ 5 տուրից հետո թիմը մնացել է 13 միավորով։ «Բնեյ Սախնինը» 4 միավորով 12-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը
Արսեն Դավթյանը՝ Ծաղկաձոր Օփեն 2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան կամային հաղթանակ է տարել. Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։