Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի| ԱՄՆ բաց առաջնություն․ Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ| Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան|
Հանդիպումներ Փարիզ 2024-ի Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի պատասխանատուների հետ
26 Սեպտեմբեր 2025

Հանդիպումներ Փարիզ 2024-ի Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի պատասխանատուների հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպումներ է ունեցել Փարիզ 2024-ի Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի արարողակարգային և միջազգային հարցերի, տրանսպորտի և տեղաշարժի կազմակերպման, ինչպես նաև անվտանգության հարցերով պատասխանատու պաշտոնյաների հետ:

Հանդիպումները տեղի են ունենում Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի խաղերի կազմակերպման նպատակով՝ Փարիզ 2024-ի Խաղերի և Միջազգային մեծ սպորտային միջոցառումների (GESI) փորձը ներկայացնելու ուղղությամբ՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև փոխանակումների շրջանակներում:

Կողմերը քննարկել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընդունելության կազմակերպմանը և արարողակարգին, տրանսպորտի տեղաշարժին, ինչպես նաև ներքին անվտանգության և ճգնաժամերի կառավարմանը վերաբերող մի շարք հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը ոչ միայն Ֆրանկոֆոնիայի խաղերի, այլև ընդհանուր՝ մեծ միջոցառումների կազմակերպման շրջանակներում:

 

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան հաղթեց Ալաշկերտին
Հաջորդ հոդվածը
Շիրակ-Ուրարտու. Մեկնարկային կազմեր. Ուղիղ եթեր

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։